Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ

Մազերը հարթեցնելու խորհուրդներ մասնագետից

Մազերը հարթեցնելու խորհուրդներ մասնագետից

Գաղտնիք չէ, որ ուղիղ մազեր ունեցողները երազում են գանգուրների մասին, իսկ ալիքաձեւ վարսերի տիրուհիները նախանձում են ուղիղ մազեր ունեցողներին: Հարյուրավոր կանայք ամեն օր հարթեցնում են մազերը՝ կիրառելով տարբեր մեթոդներ, խորհուրդներ եւ տեխնոլոգիաներ, բայց ինչպե՞ս հասկանալ՝ ո՞րն է ավելի լավ ազդում: Այս հարցում մեզ կօգնի վարսահարդար Հասմիկ Դավթյանը, ով մազերը հարթեցնելու վերաբերյալ մի քանի խորհուրդ կտա:

 

1. Մազերը ճիշտ չորացրեք:

 

Մազերը հարկավոր է չորացնել արմատներից մինչեւ ծայրերը՝ մազափնջերը գլխից սանրով հեռացնելով: Որոշակի փորձ է հարկավոր, որպեսզի ամեն ինչ լավ ստացվի: Ուշադիր եղեք՝ մազերը չխճճելու եւ չպոկելու համար:

 

2. Ամեն դեպքում գանգրանո՞ւմ են:

 

Երբեմն չորացնելուց հետո էլ մազերը շարունակում են ալիքավորվել: Մազափնջին մի փոքր հարթեցնող շիճուկ քսեք եւ կրկին վարսահարդարիչով չորացրեք:

 

3. Ծավալ ստանալու համար սփրեյ գործածեք:

 

Տարածված սխալ կլինի չորացնելուց հետո մազերը նույն տեսքով թողնելը: Ծավալ ստանալու համար սփրեյ գործածեք, որը սանրվածքին ավելի կենդանի տեսք կտա:

 

4. Հարդուկով հարթեցնելու ժամանակ բարակ փնջեր վերցրեք:

 

Եթե վարսերը հարթեցնում եք հարդուկով, վերցրեք ավելի բարակ մազափնջեր, քան վարսահարդարիչով չորացնելու ժամանակ: Որքան քիչ է փունջը, այնքան արագ կուղղվի՝ մազերի վրա ջերմության առավել կենտրոնացման պատճառով: Այդ կերպ, որքան բարակ է մազափունջը, այնքան լավ է ուղղվում: Միայն թե չտարվեք եւ չվառեք մազերը:

 

5. Հարդուկն ամբողջ մազերը հարթեցնելու համար մի գործածեք:

 

Եվս մեկ սխալ է հարդուկի օգնությամբ ամբողջ մազերը հարթեցնելը: Դա կվնասի մազերը, դրանք կդարձնի չոր, դյուրաբեկ եւ կարող է հասցնել մազաթափության: Այնքան էլ հաճելի հեռանկար չէ: Այդ պատճառով նախ մազերը հարթեցրեք վարսահարդարիչով չորացնելով, հետո միայն գործածեք հարդուկն այնտեղ, որտեղ անհրաժեշտ է:

 

6. Մազերին շնչելու ժամանակ տվեք:

 

Մազերն ամեն օր մի հարթեցրեք: Դրանց վերականգնվելու եւ հանգստանալու ժամանակ տվեք: Օգտագործեք մազերի դիմակներ, ինչը կօգնի պահպանել դրանց լավ վիճակն ու տեսքը:

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

07.09.2014

Հարգելի Astxik, տնային պայմաններում մազերի աճը խթանելու համար ձեր շամպույնի մեջ լցրեք 3 սրվակ հեղուկ վիտամին Բ կոմպլեքս, կարող եք նաև մանանեխով դիմակներ դնել գլխին, գերչակի յուղը վիտամին Դ-ի հետ կարող եք խարնել և քսել մազարմատներին: 

Մազերի երկարելուն վերաբերող հոդվածներ կարող եք գտնել նաև ՄԱԶԵՐԻ ԽՆԱՄՔ ենթախորագրում՝ այցելելով ստորև ներկայացված հղումով.

https://www.med-practic.com/arm/607/article.html

Astxik

29.08.2014

inch anel tnayin paymanerum vor mazer@ erkar

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ